Մատչելի հղումներ

Ճգնաժամ՝ պաղեստինցիների բյուջեում


Պաղեստինցիների բողոք՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի բարձր գների դեմ
Պաղեստինցիների բողոք՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի բարձր գների դեմ

Պաղեստինցիների համաձայն, դոնորները դեռևս չեն հատկացրել իրենց կողմից խոստացած 300 միլիոն դոլարը

Պաղեստինցիների ինքնավարության ֆինանսների նախարարը զգուշացրել է, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտության լուծմանն ուղղված «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձևը կարող է վտանգվել այն դեպքում, եթե պաղեստինցիների ինքնավարությունը հրատապ լուծում չգտնի բյուջետային շարունակվող ճգնաժամին:

Ֆինանսների նախարար Նաբիլ Քասիսը Նյու Յորքում դոնոր պետությունների հետ ունեցած հանդիպումից հետո ասել է, որ բնականոն գործունեությունն իրականացնելու և պետականություն ստանձնելուն նախապատրաստվելու համարա պաղեստինցիների ինքնավարության անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:

Նրա համաձայն, դոնորները դեռևս չեն հատկացրել իրենց կողմից խոստացած 300 միլիոն դոլարը: Այս գումարի որոշ մասը պաղեստինցիներին հատկացնել է խոստացել Միացյալ Նահանգները:

Նյու Յորքում կայացած հանդիպումից առաջ Համաշխարհային բանկն ու արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել են զեկույց՝ զգուշացնելով պաղեստինցիների ինքնավարությանը սպառնացող բյուջետային լուրջ ճգնաժամի մասին: Զեկույցում դոնոր պետություններին անհապաղ գործողությունների ձեռնարկելու կոչ է արվել, սակայն նշվել է նաև, որ պաղեստինցիներին ինքնավարության տնտեսական աճն անհնար է՝ առանց Իսրայելի կողմից դրան խոչընդոտող քաղաքականության դադարեցման:

Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակը կիրակի օրն ասել է, որ իր պետությունը «չափազանց մտահոգված է» պաղեստինցիների տնտեսական կացությամբ: Այս իրավիճակի բարելավման նպատակով, ըստ նախարարի, Իսրայելն արդեն իսկ ձեռնարկել է մի քանի միջոց, ներառյալ պաղեստինցիների ինքնավարությանը հավաքված հարկային եկամուտների վաղօրոք տրամադրումը:

Հիշեցնենք, որ Իսրայելն ու պաղեստինցիները խաղաղության ուղիղ բանակցություններ չեն վարել 2010 թվականից, երբ Իսրայելը հրաժարվել է դադարեցնել բնակարանների շինարարությունը Հորդանան գետի արևմտյան ափին:
XS
SM
MD
LG