Մատչելի հղումներ

Պաղեստինցիները կոշիկ են նետել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղղությամբ


Պաղեստինցի մեկ տասնյակից ավելի ցուցարարներ կոշիկներ, փայտեր և քարեր են նետել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի շարասյան ուղղությամբ:

Ցուցարարներին հինգշաբթի օրը հաջողվել է կարճ ժամանակով ընդհատել Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին տեղափոխող շարասյան ընթացքը, որը մուտք էր գործել Գազայի գոտի Իսրայելի հարավից:

Պաղեստինցի ցուցարարների թվում հիմնականում կային Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների ազգականներ, որոնք ձեռքերում պահել են ՄԱԿ-ին Իսրայելի կողմն ընդունելու և պաղեստինցի բանտարկյալների հետ հանդիպում անցկացնելուց հրաժարվելու մեջ մեղադրող պաստառներ:

Միջադեպի արդյունքում տուժածներ չեն եղել, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարասյունը շարունակել է ընթացքը՝ անվտանգության ուժերի կողմից ցուցարարներին հեռացնելուց հետո:

XS
SM
MD
LG