Մատչելի հղումներ

Ի պատասխան խաղաղ բանակցությունների, պաղեստինցի զինյալները խոստանում են իրականացնել հարձակումներ


Պաղեստինցի զինյալները կտրականապես դեմ են հանդես եկել Իսրայելի հետ վերջերս սկսված խաղաղության բանակցությունների անցկացմանը և խոսք են տվել շարունակել իսրայելցիների դեմ հարձակումները:

Գազայի գոտում կառավարող «Համաս» մահմեդական խմբավորման զինյալ թևի խոսնակի համաձայն, Իսրայելի դեմ հարձակումները, ներառյալ ինքնասպանների կողմից կատարվող հարձակումները, ավելի արդյունավետ իրականացնելու համար իրենց ուժերն են միավորել զինյալների 13 խմբավորում:

Այս շաբաթ Հորդանան գետի արևմտյան ափին հրեա վերաբնակների դեմ իրականացված երկու հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Համաս» խմբավորման զինյալ թևը:

Հինգշաբթի օրը Վաշինգտոնում պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբբասը հանդիպում ունեցավ Իսրայելի վարչապետ Բենյամի Նեթանյահուի հետ` անցկացնելով երկու տարվա ընթացքում առաջին խաղաղության ուղիղ բանակցությունները:

Կողմերը համաձայնվեցին մշակել հարատև խաղաղության պայմանագրի ուրվագիծը և սեպտեմբեր ամսվա կեսին անցկացնել բանակցությունների երկրորդ փուլը:

XS
SM
MD
LG