Մատչելի հղումներ

«Իսրայելն Արաֆատի մահվան միակ կասկածյալն է». պաղեստինցի քննիչ


Յասեր Արաֆատի մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացնող պաղեստինցիների գլխավոր քննիչը խոստացել է շարունակել հետաքննությունը

«Նախագահ Յասեր Արաֆատի մահվան գործում Իսրայելն առաջին, հիմնարար և միակ կասկածյալն է»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Յասեր Արաֆատի մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացնող պաղեստինցիների գլխավոր քննիչ Թոֆիք Թիվարին Ռամալլահ քաղաքում ուրբաթ օրը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ նշելով, որ հետաքննությունը շարունակվելու է:

Յասեր Արաֆատի մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացնող պաղեստինցիների գլխավոր քննիչն իր հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Արաֆատի մարմնի մնացորդի հետազոտությունն իրականացրած շվեյցարացի գիտնականները հայտնել էին ռադիոակտիվ «պոլոնիում» նյութի չափազանց բարձր պարունակություն հայտնաբերելու մասին:

Շվեյցարացի գիտնականների համաձայն, պոլոնիումի նման բարձր պարունակություն Արաֆատի մարմնում չէր կարող կուտակվել պատահաբար:

Յասեր Արաֆատի մարմնի մնացորդների նմուշներ դեռևս 2012 թվականին ուսումնասիրության նպատակով վերցվել էին նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի փորձագետները: Ռուսաստանի գիտնականների համաձայն, ուսումնասիրության արդյունքում պոլոնիումի որևէ հետքեր չեն հայտնաբերվել: Ֆրանսիական կողմը դեռևս չի ներկայացրել իր ուսումնասիրության արդյունքները:
XS
SM
MD
LG