Մատչելի հղումներ

Ձախողվել են ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ բանակցությունները



Ձախողվել են ԱՄՆ-ի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջեւ ընթացող բանակցությունները, որոնց նպատակը դիվանագիտական փակուղուց երկու երկրներին դուրս բերելն էր։ Բանակցություններն ավարտվել են ապարդյուն, երբ ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարձակումների համար Պակիստանը պահանջել է Վաշինգտոնից անվերապահ ներողություն։

Իսլամաբադում երկու օր տեւած բանակցություններից հետո Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Մարկ Գրոսսմանը Իսլամաբադից մեկնել է Վաշինգտոն։
Հիշեցնենք, որ խոսքը ԱՄՆ-ի օդային ուժերի կողմից նոյեմբեր ամսին իրականացված գրոհի մասին է, որի արդյունքում զոհվել էին պակիստանցի 24 զինվորականներ։
ԱՄՆ-ը հրաժարվել է ներողություն խնդրել, ինչին Պակիստանը պատասխանել է դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի առաքումների ուղիները կրճատելով։


Մինչեւ ապրիլի 15-ը Պակիստանի տարածքում գտնվող զինյալ ուժերի կողմից Քաբուլի եւ աֆղանական այլ քաղաքների վրա իրականացված հարձակումները, ԱՄՆ-ում քննարկվում էր ներողություն խնդրելու հարցը։ Այդ հարձակումներից հետո Վաշինգտոնում դադարել են քննարկել նախագահ Օբամայի կամ մեկ այլ պաշտոնեայի կողմից ներողություն խնդրելու հարցը։

XS
SM
MD
LG