Պակիստանում մոտ 15Օ զինյալներ հարձակում են իրականացրել Բաննուի բանտի վրա՝ այնտեղից ազատելով ավելի քան 38Օ կալանավորների։
Իշխանությունների համաձայն, փախուստի դիմածների մեծ մասը զինյալ խմբերի անդամներ են եղել։
Նրանց շարքում է այն ահաբեկիչը, որը մասնակցել էր նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ իրականացված մահափորձին։ Բանտի վրա հարձակումն իրականացրած անձինք զինված են եղել տարբեր տեսակի զենքերով, այդ թվում՝ ականանետերով։
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբան մահմեդական շարժումը։
Այս բանտում պահվում է մինչեւ 1ՕՕՕ կալանավոր։