Մատչելի հղումներ

«Պակիստանի դպրոցներում առկա է անհանդուրժողականություն կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»


«Պակիստանի դպրոցներում առկա է անհանդուրժողականություն կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»
«Պակիստանի դպրոցներում առկա է անհանդուրժողականություն կրոնական փոքրամասնությունների նկատմամբ»

«Պակիստանի հանրային և հոգևորական դպրոցներում կիրառվող դասագրքերը բացասական են ներկայացնում հինդուներին, քրիստոնյաներին և երկրում բնակվող կրոնական այլ փոքրամասնություններին»:

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, նման կողմնակալությունը խտրականություն և բռնություններ է հրահրում:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ դպրոցական դասագրքերում հաճախ առկա են մահմեդական ուժեղ հակումներ, և այս դասագրքերում կրոնական փոքրամասնությունները ներկայացված են նսեմացուցիչ եղանակով կամ ընդհանրապես ներկայացված չեն:

Զեկույցի համաձայն, հատկապես բացասական են ներկայացված հինդուները, իսկ քրիստոնյաներին վերաբերող տեղեկությունները հաճախակի անճիշտ և վիրավորական են:

Բացի դրանից, Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի համաձայն, Պակիստանում ուսուցիչները նույնպես բացասական կարծիք են արտահայտում` խոսելով քրիստոնյաների, հրեաների և ահմադիների մասին:

ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի նախագահ Լեոնարդ Լեոյի համաձայն, խտրականության ուսուցանումը բարձրացնում է Պակիստանում կրոնական ծայրահեղությամբ առաջացվող բռնությունների թվի աճի հավանականությունը` հավելելով, որ նման դասավանդումը թուլացնում է կրոնական ազատությունները, ինչպես նաև ներպետական և տարածաշրջանային կայունությունը:

Ուսումնասիրության շրջանակներում ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի և Պակիստանի «Կայուն զարգացման քաղաքականություն» հետազոտական անկախ կենտրոնի կողմից ուսումնասիրվել է Պակիստանի չորս նահանգներում օգտագործվող ավելի քան 100 դասագիրք, անցկացվել են հարցազրույցներ հանրային և հոգևորական դպրոցների սաների և ուսուցիչների հետ:

XS
SM
MD
LG