Պակիստանի դատարաններից մեկը տվել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալության արտոնագիր՝ երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության գործի կապակցությամբ։
Գործի հետաքննությունն իրականացնող դատախազի համաձայն, Մուշարաֆը մեղադրվում է Բհուտտոյի սպանությունն իրագործելու հետ կապված խոշոր դավադրությանը մասնակցելու մեջ: Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Մուշարաֆի ընդդիմախոս Բհուտտոն զոհ էր գնացել է 2007 թվականի դեկտեմբերի 27-ին իրականացված ահաբեկչական հարձակմանը։
Մուշարաֆը բազմիցս հերքել է այս սպանության հետ առնչություն ունենալու կամ նախկին վարչապետին պաշտպանելու համար բավարար ջանքեր չգործադրելու մեղադրանքները։
Ձերբակալության արտոնագրի համաձայն, Մուշարաֆը պետք է դատարան ներկայանա փետրվարի 19-ին, սակայն քիչ հավանական է, որ նախկին գեներալը կկատարի այս պահանջը։
2008 թվականին պաշտոնը թողնելուց հետո Մուշարաֆն իր ժամանակը հիմնականում անց է կացնում Լոնդոնում և Դուբայում։
Մուշարաֆի խոսնակը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը շաբաթ օրը հայտնել է, որ Պակիստանի նախկին նախագահը դատարան կներկայանա, երբ «գա դրա ժամանակը»։