Պակիստանի հյուսիս–արևմուտքում գտնվող խոշոր քաղաքներից մեկում ձերբակալված մահմեդական զինյալները բանտի հսկիչներից խլել են զենքը և նրանց պատանդ վերցրել։
Շաբաթ օրը Պակիստանի Փեշավար քաղաքում գտնվող ռազմական հետախուզական ծառայության շեքում տեղի ունեցած միջադեպի ընթացքում զինյալներին հաջողվել է զինաթափել բանտի հսկիչներին։
Պակիստանի բանակը շրջափակել է միջադեպի վայրին հարող տարածքները և փոխհրաձգության մեջ մտել զինյալների հետ։
Միջադեպի սկզբից յոթ ժամ անց դեռ պարբերաբար կրակոցներ էին լսվում։ .