Պակիստանի զինյալների խմբավորումներից մեկի առաջնորդը, որի գլխի համար Միացյալ Նահանգների իշխանությունները նշանակել են 10 միլիոն դոլարի պարգև, մարդասիրական օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին՝ «Սինդի» փոթորկի հետևանքները վերացնելու համար:
Պակիստանից գործող «Լաշքար-է-Թալիբա» զինյալների խմբավորման հիմնադիր Հաֆիզ Մոհամադ Սայիդն այժմ գլխավորում է նաև «Ջամաաթ-ուդ-Դավա» բարեգործական կազմակերպությունը: Սայիդի համաձայն, իր կազմակերպությունը պատրաստ է Միացյալ Նահանգներ ուղարկել կամավորներ, բժիշկներ, սննդամթերք, դեղամիջոցներ և ցուցաբերել մարդասիրական այլ օգնություն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի իշխանությունները տան համապատասխան թույլվություն:
Հաֆիզ Մոհամադ Սայիդի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասված է, թե որպես մահմեդական, իր կրոնական պարտքն է օգնություն ցուցաբերել փոթորկի հետևանքները վերացնելու աշխատանքներ տանող ամերիկացիներին՝ չնայած այն հանգամանքի, որ Միացյալ Նահանգները պարգևատրություն է խոստացել իր գլխի համար:
Սայիդի «Ջամաաթ-ուդ-Դավա» բարեգործական կազմակերպությունը շատերը համարում են «Լաշքար-է-Թալիբա» խմբավորման գործունեության քողարկման համար օգտագործվող կազմակերպություն: Միացյալ Նահանգների և Հնդկաստանի իշխանությունները մեղադրում են զինյալների այս կազմակերպությանը Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայի ուղղությամբ 2008 թվականին 166 զոհի պատճառը դարձած հարձակումն իրականացնելու մեջ:
Պակիստանի բնակիչները սակայն բարձր են գնահատում «Ջամաաթ-ուդ-Դավա»-ի բարեգործական կազմակերպության գործունեությունը, որը մարդասիրական օգնություն է տրամադրել 2005 թվականին Քաշմիրում տեղի ունեցած երկրաշարժի, ապա՝ 2010 թվականին Պակիստանում տեղի ունեցած կործանիչ ջրհեղեղի հետևանքների վերացման գործում: