Պակիստանի հարավում ջրհեղեղից տուժածների զայրացած ամբոխը մայրուղի է արգելափակել:
Սուկուր նահանգում ջրհեղեղից տուժածներից մեկը երկուշաբթի օրն ասել է, որ բողոքների ցույցերի պատճառ է դարձել այն, որ մարդասիրական օգնությունը շատ դանդաղ է առաքվում տուժածների ճամբար:
Երկուշաբթի օրը Պակիստանի իշխանությունները հայտնել էին, որ այս շաբաթ նոր ջրհեղեղներ են սպասվում Ինդոս գետին հարող տարածքներում:
Կիրակի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այցելել էր ջրհեղեղից տուժած տարածքները: Նրա խոսքերով, այս ջրհեղեղն իր տեսած ամենասարսափելի տարերային աղետն է:
Բան Կի-մունը կոչ է արել միջազգային ֆինանսավորող կազմակերպություններին արագացնել աղետից միլիոնավոր տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները: Իր խոսքերով, «աննախադեպ ջրհեղեղների արյունքում ամբողջ աշխարհը պետք է տրամադրի մարդասիրական աննախադեպ օգնություն»:
ՄԱԿ-ի համաձայն, կազմակերպությունն արդեն ստացել է հրատապ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ 460 միլիոն դոլարի 20 տոկոսը: