Մատչելի հղումներ

Հիլիարի Քլինթընը կոչ է արել Պակիստանին գանձել հարկերը հարուստներից


Հիլիարի Քլինթընը կոչ է արել Պակիստանին գանձել հարկերը հարուստներից
Հիլիարի Քլինթընը կոչ է արել Պակիստանին գանձել հարկերը հարուստներից

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը կոչ է արել Պակիստանին ավելացնել հարուստներից գանձվող հարկերը` երկրում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղից ավերված բնակավայրերի վերականգնման աշխատանքներին օժանդակելու համար:

Արտգործնախարար Քլինթընը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա ասել է. «Անընդունելի է, որ Պակիստանի հարուստները իրենց լուման չեն ներդնում երկրին օժանդակություն տրամադրող կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքում»:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, թե միջազգային հանրության հնարավորությունները սահմանափակ են, և վերականգման աշխատանքներն իրականացնելու համար Պակիստանը պետք է գործադրի իր սեփական ջանքերը: Նա ասել է, որ այդ քայլերի թվում է նաև երկրի հարկային բազայի ընդլայմանն ուղղված աշխատանքները:

Պակսիտանում հարկման չափը աշխարհում ամենացածրերից է:

XS
SM
MD
LG