Պակիստանում 80 տարվա ըթնթացքում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղը շարժվում է դեպի հարավ` ստիպելով մոտ կես միլիոն մարդկանց լքել իրենց տները:
Երկրում արդեն մոտ երկու շաբաթ շարունակվող աղետը ազդել է առնվազն չորս միլիոն մարդկանց կյանքի վրա և դարձել մոտ 1500 մարդու մահվան պատճառ: Մուսոնային անձրևները շարունակվում են, և հեղեղներ առաջացրած ջուրը, որն արդեն ավերել է Պակիստանի հյուսիս-արևմուտքը, այժմ շարժվում է դեպի երկրի հարավում գտնվող Սինդհ նահանգը:
Ըստ Պակիստանի իշխանությունների, Սինդհ նահանգում ջրհեղեղը վտանգում է 11 շրջանի, որտեղից արդեն էվակուացվել է ավելի քան 500 000 մարդ:
Ջրի մակարդակը, բարձրանալով, քշել-տարել է տներ, ճանապարհներ և կամուրջներ` արտաքին աշխարհից կտրելով ամբողջ համայնքներ: Դժվարին իրավիճակում հայտնված գյուղացիներին փրկելու համար օգտագործվում են նավակներ և ուղղաթիռներ, սակայն բնակիչներից շատերն ասում են, որ իրենց դեռ չի ցուցաբերվել որևէ օգնություն և չեն բաշխվել առաջին անհրաժեշտության միջոցներ:
Պակիստանցիներից շատերն են այսօր քննադատում նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին` ջրհեղեղի ժամանակ Եվրոպա ճանապարհորդելու որոշման համար: