Մատչելի հղումներ

Պակիստանի Գերագույն դատարանը զրկել է վարչապետին պաշտոնը զբաղեցնելու իրավունքից


Պակիստանի Գերագույն դատարանը զրկել է երկրի վարչապետ Յուսաֆ Ռազա Գիլանիին իր պաշտոնը զբաղեցնելու իրավունքից, ինչը կարող է դառնալ երկրում քաղաքական խռովությունների վերսկսման պատճառը:

Գերագույն դատարանն այս որոշման մասին հայտարարություն է հրապարակել երեքշաբթի օրը՝ նշելով, որ դրա հիմքում ընկած է դատարանի ավելի վաղ որոշումը, որի համաձայն Գիլանին մեղավոր է ճանաչել երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի նկատմամբ կաշառակերության հետաքննություն մեկնարկելուց հրաժարվելու մեջ:

Գերագույն դատարանի նախագահի որոշման համաձայն, Գիլանին զրկվել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնելու իրավունքից դեռևս այս տարվա ապրիլի 26-ին՝ մեղավոր ճանաչվելու ամսաթվից:
Դատարանը կարգադրել է երկրի նախագահ Զարդարիին ձեռնարկել քայլեր՝ նոր վարչապետ ընտրելու ուղղությամբ:

Պակիստանի նախագահ Զարդարիի գլխավորած կուսակցությունը երեքշաբթի օրը հրավիրել է արտահերթ նիստ՝ դատարանի որոշմանը հետևող ձեռնարկվելիք գործողությունները մշակելու նպատակով:
Երկրի սահմանադրության համաձայն, նոր վարչապետ ընտրելու համար նախագահը պետք է հրավիրի երկրի խորհրդարանի համատեղ նիստ:
XS
SM
MD
LG