Մատչելի հղումներ

Պակիստանը հերքում է ԱՄՆ–ի լրտեսի բացահայտման մասին հաղորդագրությունները


Պակիստանը հերքում է ԱՄՆ–ի լրտեսի բացահայտման մասին հաղորդագրությունները
Պակիստանը հերքում է ԱՄՆ–ի լրտեսի բացահայտման մասին հաղորդագրությունները

Պակիստանի հետախուզական ծառայության պաշտոնատար անձինք շաբաթ օրը հերքել են հաղորդագրություններն այն մասին, որ ծառայությունը դերակատարություն է ունեցել այս երկրում ԱՄՆ–ի Հետախուզական կենտրոնական գործակալության ղեկավարի անունը բացահայտելու մեջ։

Անանուն պաշտոնյաները հայտնել են, որ այդ մեղադրանքները կարող են ԱՄՆ–ի և Պակիստանի միջև հարաբերություններում նոր ճեղքվածքի պատճառ դառնալ։

ԱՄՆ–ի հետախուզական գործակալությունն ուրբաթ օրը հեռացրել է Պակիստանում գործակալության լրտեսական ճյուղի ղեկավարին՝ նրա կյանքին ուղղված սպառնալիքներ ստանալուց հետո։

Լրտեսական ճյուղի ղեկավարի ինքնությունը բացահայտվել է այս շաբաթ ավելի վաղ՝ Պակիստանի փաստաբաններից մեկի կողմից ներկայացված բողոքում։

Բողոքը ներկայացվել է փաստաբանի հաճախորդների խնդրանքով, որոնց բարեկամը զոհվել է առանց օդաչուի կառավարվող ամերիկյան օդանավերից մեկի ենթադրյալ հարձակման ժամանակ։

XS
SM
MD
LG