Պակիստանի հյուսիս-արևմտյան մասում իրականացվել է հարձակում երկրում գործող եկեղեցիներից մեկի վրա, որոնց զոհ է գնացել առնվազն 60 մարդ:
Փեշավար քաղաքի կենտրոնական մասում գտնվող եկեղեցում պայթյունները, որոնց հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 120 մարդ, իրականացվել են կիրակի օրն այն ժամանակ, երբ պատարագից հետո հավատացյալները դուրս էին գալիս եկեղեցուց:
Հարձակման ժամանակ եկեղեցում գտնվում էր մի քանի հարյուր մարդ:
Տեղի հիվանդանոցի ղեկավարի համաձայն, հարձակման հետևանքով վնասվածքներ ստացած մարդկանցից շատերը ծանր վիճակում են: Տուժածների թվում շատ են կանայք ու երեխաները:
Հարձակման համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: