Երկուշաբթի օրը Պակիստանում տեղի ունեցած երկու առանձին ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 23 հոգի:
Ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել Հարավային Վազիրիստան նահանգում գտնվող մզկիթում` սպանելով տեղացի հոգևորականին և ևս 15 հոգի:
Երկրի պաշտոնյաների համաձայն, երկուշաբթի օրն իրականացված հարձակման թիրախը հոգևորական Մաուլանա Նուր Մուհամեդն է եղել:
Մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել Քուռամ տարածաշրջանում ցեղային առաջնորդների հանդիպման ժամանակ: Պայթյունից զոհվել է 7 մարդ:
Պայթյունների համար որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:
Մահմեդական զինյալները անցյալում էլ էին իրականացնում նաման պայթյուններ, սակայն Պակիստանում ջրհեղեղի պատճառով սկսված ճգնաժամի սկզբից նրանց ակտիվությունը ցածր էր: