Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Պակիստանում՝ պայթյունի հետևանքով


Փեշավար քաղաքում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 33, վնասվածքներ ստացել՝ 70 մարդ

Պակիստանի պաշտոնյաների համար, երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 33, վնասվածքներ ստացել՝ 70 մարդ:

Ոստիկանության համաձայն, հեռահար կառավարմամբ գործարկվող ռումբը տեղադրված է եղել քաղաքի ամենահին շուկայում կայանված ավտոմեքենայում:

Պայթյունի համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Պակիստանի իշխանությունների համաձայն, կիրակի օրն իրականացված պայթյունի վայրից ոչ հեռու գտնվում է քրիստոնյաների այն եկեղեցին, որի ուղղությամբ մեկ շաբաթ առաջ հարձակում էր իրականացրել ինքնասպան երկու ահաբեկիչ: Այս հարձակման հետևանքով զոհվել էր ավելի քան 80 մարդ, 120 մարդ վնասվածքներ էր ստացել:
XS
SM
MD
LG