Պակիստանի հարավարևմտյան Մարդան քաղաքում գտնվող զինվորական ստորաբաժանման վրա կատարված հարձակման պատճառով զոհվել է 31, վնասվածքներ ստացել` առնվազն 40 զինծառայող:
Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ, պայթյունն իրագործել է դպրոցական համազգեստով մահապարտ մի ահաբեկիչ:
Ահաբեկչական այս հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել Պակիստանում գործող թալիբները: