Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտների կողմից հակաթալիբյան հանձնաժողովի հանդիպման ընթացքում իրականացված երկու ռումբային հարձակումներին զոհ է դարձել առնվազն 50, վնասվածքներ ստացել` 100 մարդ:
Պակիստանի Մոհմանդ տարածաշրջանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյայի գրասենյակային շենքում երկուշաբթի օրը գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երկու պայթյուն:
Տարածաշրջանում Պակիստանի կառավարության բարձրագույն քաղաքական պաշտոնյա Ամջադ Ալի Խանը հայտնել է, որ մահապարտների հարձակումները կատարվել են Ղալանաի քաղաքում գտնվող իր գրասենյակի վրա:
Որևէ խմբավորում հարձակման համար դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:
Պակիստանի բանակը Մոհմանդ տարածաշրջանում պայքարում է զինյալների դեմ, սակայն դեռևս չի հաջողվել պարտության մատնել թալիբներին և ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող խմբավորումներին: