ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը:
Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ինչպես նաև Հայաստանի ըննդիմության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և Ադրբեջանի ըննդիմության պատգամավոր Սաբիր Գաջիևը:
Հանդիպումից հետո Սեիդովը հայտնել է, որ «ընդունվել է երկու երկրների պատվիրակությունների ևս մեկ հանդիպում անցկացնելու մասին որոշում, որից հետո հնարավոր կլինի որևէ որոշակի տեղեկատվություն հայտնել այդ հանդիպումների արդյունքների մասին»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունիս ամսին: