Մատչելի հղումներ

Օքսֆորդ քաղաքի ավագանու կազմում ընդգրկված առաջին կնոջ ընտանիքը վերապրել է Հայոց ցեղասպանությունը


Էլիս Քուլունգյան-Ուոքերի համաձայն, երբ այս տարի քաղաքի ավագանու ամենամյա ժողովի ժամանակ իրեն գովասանքի են արժանացրել, դրանով քաղաքը նաև ճանաչել է գրեթե մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում նահատակված յուրաքանչյուր անձի արժանիքները

1915-ից 1922 թվականներին ընկած ժամանակահատվածում Թուրքիայում սպանդի ենթարկված 1,5 միլիոն հայ քրիստոնյաներից երկուսը եղել են Մասաչուսեթս նահանգի Օքսֆորդ քաղաքի բնակիչ՝ քաղաքի ավագանու առաջին կին անդամ Էլիս Քուլունգյան-Ուոքերի նախնիները:

«Ամերիկայում ծնվել եմ ես: Իմ ծնողները փախուստի էին դիմել Հայաստանից: Նրանց ընտանիքներին չէր հաջողվել փրկվել», - ասում է Քուլունգյան-Ուոքերը, որի ընտանիքի Հայոց ցեղասպանությունը վերապրելու պատմությունը ներկայացնում է «Ուորչեսթեր Տելեգրամ» պարբերականը:

Էլիս Քուլունգյան-Ուոքերի համաձայն, երբ այս տարի քաղաքի ավագանու ամենամյա ժողովի ժամանակ իրեն գովասանքի են արժանացրել, դրանով քաղաքը նաև ճանաչել է գրեթե մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ընթացքում նահատակված յուրաքանչյուր անձի արժանիքները:

Էլիս Քուլունգյան-Ուոքերը և Ջեյմս Ուոքերը, որի հետ Էլիսն ամուսնացած է արդեն 63 տարի, միասին դաստիարակել են չորս երեխա, ինչպես նաև բազմաթիվ որդեգրած երեխաներ, միշտ աջակցություն են ցուցաբերել Օքսֆորդ քաղաքի համայնքին:

«Երբ Հիտլերը սկսել էր իրագործել Հրեական ողջակիզումը, իրեն նախազգուշացողներին նա ասել էր՝ «Ո՞վ է հիշում հայերին»: Եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվեր, Հրեական ողջակիզումը տեղի չէր ունենա: Այն պետք է հիշել, որպեսզի նման ոճրագործություն այլևս երբեք չկրկնվի», - ասել է Օքսֆորդ քաղաքի բնակիչ՝ քաղաքի ավագանու առաջին կին անդամ Էլիս Քուլունգյան-Ուոքերը:
XS
SM
MD
LG