Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ են արձակել Սլավյանսկում


Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավարը խորը վիշտ է արտահայտել Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում ազատ են արձակվել ապրիլի 25-ին ռուսաստանամետ անջատողականների կողմից կալանավորված ԵԱՀԿ-ի դիտորդները:

«Մենք այժմ կարող ենք հաստատել դիտորդների ազատ արձակման փաստը», - ասել է ԵԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավար, դեսպան Էրթուղրուլ Ապականը խորը վիշտ է արտահայտել Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնք բերել են բազմաթիվ զոհերի:

Հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավարը հորդորել է բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և կարգավորել տարաձայնությունները խաղաղ եղանակով:

«Առկա է լարվածության նվազեցման անհրաժեշտություն: Դիտորդական հատուկ առաքելությունն այստեղ է՝ այս նպատակին աջակցելու համար: Մենք այստեղ ենք՝ Ուկրաինայի ժողովրդի համար», - ասված է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավար, դեսպան Էրթուղրուլ Ապականի հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG