Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը բանագնացներ է ուղարկել Ուկրաինայի արևելյան շրջաններ՝ փորձելով ազատ արձակել ռուսաստանամետ անջատողականների կողմից այնտեղ ավելի վաղ կազմակերպության ձերբակալված աշխատողներին:
Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության իր անուն հրապարակելուց հրաժարված աղբյուրներից մեկը, որը սակայն չի տեղեկացնել, թե որտեղ է ուղևորվել ԵԱՀԿ-ի միջնորդների խումբը:
Ռուսատանի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ուկրաինայի արևելքում գտնվող Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ անհայտ անձինք նախօրեին կանգնեցրել էին 13 ուղևոր տեղափոխող մի ավտոբուս: Ուղևորների թվում կային ԵԱՀԿ-ի յոթ և Ուկրաինայի զինված ուժերի հինգ ներկայացուցիչ, ինչպես նաև ավտոբուսի վարորդը:
Ուկրաինայում ռուսաստանամետ անջատողականները ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներին «լրտես» են անվանում՝ պնդելով, որ վերջիններիս մոտ «հայտնաբերվել են Սլավյանսկի ռազմական քարտեզներ, որոնց վրա նշված են եղել հսկիչ-անցագրային կետերը, փամփուշտներ, ինչպես նաև զինվորական ժետոններ»:
Եվրոպայում արդեն իսկ բարձրացել են ԵԱՀԿ-ի դիտորդների ազատ արձակման կոչ անող ձայներ: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «դիտորդների ձերբակալությունը չի նպաստում հակամարտության լարվածության նվազեցման»:
Վերջին տեղեկությունների համաձայն, ռուսաստանամետ անջատողականների գործողությունների արդյունքում ձերբակալված անձինք գտնվում են անջատողականների կողմից վերահսկվող Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքերում, և նրանց «լավ» են վերաբերվում: