Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 4-ին անցկացվել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
«Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ: