Մատչելի հղումներ

Բելառուսում դադարեցվել է ԵԱՀԿ-ի աշխատանքը


Բելառուսում դադարեցվել է ԵԱՀԿ-ի աշխատանքը

Բելառուսի իշխանություններն ընդունել են Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակի գործունեությունը դադարեցնելու որոշում։ Բելառուսի արտգործնախարարությունն ուրբաթ օրն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահական ընտրություններից հետո իշխանություններին այս կազմակերպության քննադատությունից հետո։

Նախարարության խոսնակ Անդրեյ Սավինիխը հայտնել է, որ գրասենյակի մանդատը լրացել է։

Այս քայլը, սակայն, կատարվել է ի պատասխան կազմակերպության կողմից երկրում դեկտեմբերի 19-ին անցկացված քվեարկությանը տված գնահատականի, որի համաձայն Բելառուսում անցկացված ընտրությունները «բավականին հեռու» են եղել ժողովրդավարական կոչվելուց։

Կազմակերպության համաձայն, քվեների դիտանցված հաշվարկների գրեթե կեսը դիտորդները գնահատել են որպես «վատ» կամ «շատ վատ»։

Միջազգային դիտորդները և Արևմուտքի պետությունների ղեկավարները Բելառուսի կառավարությանը քննադատել են նաև հետընտրական բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու համար։

Մինսկում ԵԱՀԿ-ի գրասենյակն իր գործունեությունը մեկնարկել էր 2003 թվականին։

XS
SM
MD
LG