Մատչելի հղումներ

Սոմալցին ծրագրում էր ռմբակոծություն ԱՄՆ-ում


Սոմալցին ծրագրում էր ռմբակոծություն ԱՄՆ-ում
Սոմալցին ծրագրում էր ռմբակոծություն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում բնակվող, ծագումով սոմալեցի մի երիտասարդ ձերբակալվել է նահանգի Պորտլենդ քաղաքում տոնածառի լույսերը վառելու արարողության ընթացքում մեքենայով ռմբակոծություն իրականացնելու ահաբեկչական փորձ կատարելու կասկածներով։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները 19–ամյա Մոհամեդ Օսման Մոհամուդին ձերբակալել են նրա կողմից ռումբը գործարկելու նպատակով ինչ որ մեկին զանգահարելուց հետո:

ՀԴԲ–ի գործակալները դավադրության մասին տեղեկացել էին անցյալ տարի, և Մոհամուդին տրամադրել պայթուցիկ կեղծ նյութեր։

Դատախազների համաձայն, Մոհամուդը բացահայտել էր դավադրության մանրամասները գաղտնի գործակալներին մի քանի ամիս առաջ՝ համոզված լինելով, թե կապ էր հաստատել Պակիստանում գտնվող հանցակիցների հետ։

Մոհամուդը երկուշաբթի օրը կանգնելու է դաշնային դատարանի առջև՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման փորձ կատարելու քրեական մեղադրանքներով։

XS
SM
MD
LG