Մատչելի հղումներ

Այլընտրանքային «Վիքիլիքս»-ը ներկայացվել է Դավոսում


Դանիել Դոմշայթ-Բերգ
Դանիել Դոմշայթ-Բերգ

«Վիքիլիքս»-ի նախկին ղեկավարներից մեկը մեկնարկել է գաղտնի նյութերի հրապարակման համար նախատեսված այլընտրանքային «Օփենլիքս» («OpenLeaks») կայքը։

Կայքի հիմնադիր Դանիել Դոմշայթ-Բերգի համաձայն, «Օփենլիքս»-ի առաքելությունը հանրությանը գաղտնի տեղեկությունների մասին հաղորդելն է։ Դրանով կայքը նման է լինելու «Վիքիլիքս»-ին։ Սակայն ի տարբերություն Ջուլիան Ասանժի կողմից հիմնդարված կայքին, տեղեկությունները չեն հրապարակվի անմիջապես «Օփենլիքս»-ում, այլ տարածվելու են բաժանորդագրությամբ։

Դոմշայթ-Բերգը ներկայացրել է կայքը Դավոսում, որտեղ ընթանում են Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի հանդիպումները։ Սպասվում է, որ «Օփենլիքս»-ը կսկսի գործել 2011 թվականի կեսից։

XS
SM
MD
LG