Մատչելի հղումներ

Կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց սենատորը


Նյու Ջերսի նահանգի սենատոր Ֆրենք Լաութենբերգ (արխիվային լուսանկար)
Նյու Ջերսի նահանգի սենատոր Ֆրենք Լաութենբերգ (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի Սենատի ամենատարեց անդամը, Նյու Ջերսի նահանգի կողմից ընտրված սենատոր Ֆրենք Լաութենբերգն վախճանվել է այսօր՝ 89 տարեկան հասակում:

Սենատոր Լաութենբերգի օգնականների համաձայն, մահը վրա է հասել թոքաբորբով առաջացրած բարդացումների հետևանքով:

Ֆրենք Լաութենբերգը երկու անգամ է ընտրվել ԱՄՆ-ի Սենատ: Առաջին անգամ սենատորն ընտրվել էր 1982 թվականին և թողել սենատորի իր պաշտոնը 2001-ին: Լաութենբերգը սակայն վերընտրվել էր 2003-ին՝ նախատեսելով թոշակի անցնել իր պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո՝ 2015 թվականին:

Դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված սենատորը եղել էր Համաշխարհային երկրորդ պատերազմի մասնակից ԱՄՆ-ի վերջին սենատորը:

Սենատոր Լաութենբերգի մահվան պատճառով Նյու Ջերսիի նահանգապետ, հանրապետական Քրիս Քրիստիին անհրաժեշտ կլինի նշանակել հանգուցյալ սենատորին փոխանակող պաշտոնյայի:
XS
SM
MD
LG