Մատչելի հղումներ

Ծերերի համար օգտակար է ուսուցանել երեխաներին


Ծերերի համար օգտակար է ուսուցանել երեխաներին
Ծերերի համար օգտակար է ուսուցանել երեխաներին

Թոշակառու շատ ամերիկացներ իրենց կյանքի ընթացքում կուտակած գիտելիքը և հմտությունները կամավոր աշխատանքի միջոցով փոխանցում են հասարակությանը:

Թոշակառու շատ ամերիկացներ փորձում են իրենց կյանքի ընթացքում կուտակած գիտելիքը և հմտությունները կամավոր աշխատանքի միջոցով փոխանցել հասարակությանը:

Շինայա Անդերսընը սովորում է Ուիթիըր տարրական դպրոցի երկրորդ դասարանում: Նա մի փոքր դժվարանում էր մաթեմատիկայից և ընթերցանությունից: 62-ամյա կամավոր Շիրլի Մայքըլը շաբաթը երկու անգամ անհատական դաս է անցկացնում նրա հետ:

“Սա հնարավորություն է փոխանցել գիտելքս, ես հաճույքով եմ դա անում: Ես սիրում եմ երեխաներին, և ինձ դուր է գալիս, երբ տեսնում եմ նրանց սովորելիս”,- ասում է Շիրլի Մայքլը:

Մայքըլն աշխատանքի վայրում խտրականությունների բացահայտման դաշնային տեսուչ է եղել: 65-ամյա Գլորիա Փենդլիթընն ԱՄՆ նավատորմում համակարգչային ծրագրավորող է աշխատել: Նա ևս Ուիթըրի դպրոցում կամավոր ուսուցիչ է:

“Ես ինձ լավ եմ զգում, կարծես` նորից եմ սովորում: Մշտապես փորձում եմ սովորել երեխաներին զուգահեռ”,- ասում է Գլորիա Փենդլիթընը:

Մայքըլը և Փենդլիթընն “Էքսփիրընս Քորփս”-ի անդամ են: “Էքսփիրընս Քորփս” ազգային ծրագրում ընդգրկված են 55-անց մարդիկ, ովքեր օգնում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին: Կազմակերպության անդամ են 23 քաղաքներում տարրական դպրոցի 2000 կամավոր ուսուցիչներ:

“Այս ծրագիրն ինձ շատ է օգնել: Իմ միտքը մշտապես զբաղված է, շաբաթը երեք անգամ դպրոց գալով, աստիճաններով իջնել-բարձրանալով ես ֆիզիկապես ինձ առողջ եմ զգում”,-ասում է կամավորներից մեկը:

Բալթիմորի Ջոն Հոփքինս բժշկական կենտրոնի ուսումնասիրության համաձայն` կամավորներին օգտակար է այդ աշխատանքը:

““Էքսփիրընս Քորփս”-ի այս ծրագիրը ներառում է կամավոր աշխատանք, խնդիրներ լուծել, երեխաների հետ մշտական աշխատանք: Այս ամենն իրականում բարելավում է ուղեղի այնպիսի հատվածներ, ինչպիսին ճակատային բլիթներն են, իսկ այդ հատվածների բարելավումը նվազեցնում է Ալցհայմերի հիվանդության վտանգը”,- ասում է Ծերացման և առողջապահության կենտրոնի աշխատակից Միշել Քարլսընը: “Ծրագրի առավելությունն այն է, որ դեղահաբեր չի առաջարկում: Ընդամենը խնդրում է ծերերին վերադառնալ և աջակցել օգնության կարիք ունեցողներին: Միևնույն ժամանակ դա օգնում է նաև հենց նրանց` ծերերին”:

Կամավորների խոսքերով` նրանց համար ավելի մեծ պարգևատրում չկա, քան այն որ տեսնում են երեխաների մեծանալը և կարողանում են մասնակցել համայնքի աշխատանքներին:

XS
SM
MD
LG