Մատչելի հղումներ

Մեքսիկական ծոցում նավթի արտանետումները դադարեցված են


Ապրիլ ամսին Մեքսիկական ծոցում պայթած նավթահորից նավթի արտանետումները կանգ առան հինգշաբթի երեկոյան, երբ փակվեցին խողովակի պայթած հատվածի վրա իջեցված խցան-կափարիչի բոլոր փականները։

Այժմ մասնագետներն անց են կացնում ուսումնասիրություններ՝ վստահ լինելու համար, որ կափարիչից չկա որեւէ արտահոսք։

Ամենամեծ խնդիրն այն է, թե արդյոք բոլոր փականների փակ եղած պայմաններում խցան-կափարիչը կդիմանա օրական 6Օ հազար տակառ նավթ արտանետող նավթահորի բարձր ճնշմանը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե նավթի արտանետումները դադարեցնելու մասին լուրը ՝՝դրական նշան՛՛ է՝ ավելացնելով նաեւ, որ արտանետումների դեմ այս մեթոդը դեռեւս փորձարկման փուլում է։

Խցան-կափարիչի միջոցով ԱՄՆ-ի պատմության մեջ նավթի այս ամենամեծ արտանետումները դադարեցնելու փաստը մեծ իրադարձություն է, սակայն ինչպես մասնագետներն են ասում, այս ընթացքում հարկավոր է զարկ այս հանքից մղվող նավթի ճնշումը մեղմելու մյուս քայլերին, որոնցից գլխավորը մոտակայքում մի քանի նոր նավթահորեր հորատելն է։ Այդ հանքահորերից առաջինը նավթ կսկսի մղել մի քանի շաբաթից, ինչի արդյունքում կընկնի պայթած հանքից նավթի արտանետման ճնշումը։

XS
SM
MD
LG