Մատչելի հղումներ

Նավթի արտանետումը չի դադարեցվում եղանակի պատճառով


ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգի իշխանությունների փոխանցմամբ, անբարենպաստ եղանակային վիճակը շարունակում է խոչընդոտել Մեքսիկական ծոցից արտանետված նավթի մաքրման աշխատանքները:

ԱՄՆ-ի կառավարության կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, վթարից շուրջ 3 ամիս անց էլ օրական 60.000 տակառ նավթ է արտանետվում բաց օվկիանոս: Մինչ այս, նավթի արտանետումը դադարեցնելու բազմաթիվ փորձերը ձախողվել են:

Մեքսիկական ծոցի եղանակային վատ պայմանները խչընդոտել են նաև «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը պատկանող մի նավի աշխանանքները: Նավի միջոցով հնարավոր կլինի կրկնապատկել արտանետվող նավթի կուտակումը` դրա ծավալները հասցնելով օրական 53.000 տակառի:

Մի շարք բնապահպաններ և պետական պաշտոնյաներ քննադատում են «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը, արտանետվող նավթը խոստացված ծավալներով չհավաքելու համար:

XS
SM
MD
LG