Մատչելի հղումներ

Բրիթիշ Փեթրոլիումի համաձայն, նավթահորի կափարիչի վրա նավթի ճնշման փորձերը վերսկսվել են


Չորեքշաբթի օրը կափարիչի դիմադրողականության փորձարկումը ընդհատվել էր նավթատար խողովակում բացվածքի առաջացման հետեւանքով

Բրիթիշ Փետրոլիում ընկերությունը հայտարարել է, թե ծրագրում է վերսկսել Մեքսիկական ծոցի վնասված նավթահորում կափարիչի ճնշման փորձարկումը, դեպի կափարիչը տանող խողովակում առաջացած բացվածքը փակելուց հետո։

Չորեքշաբթի օրը կափարիչի դիմադրության փորձարկումը ընդհատվել էր, երբ նավթը դեպի մի նավթատար նավ փոխադրելու համար օգտագործվող խողովակում բացվածք էր հայտնաբերվել։ Կափարիչը վնասված նավթահորում էր տեղադրվել՝ երկուշաբթի օրը օրական մոտ 60,000 տակառ նավթի արտահոսքը կասեցնելու նորագույն ջանքերում։ Նավթահորը գտնվում է ծոցի մակերեւույթից 1,6 կիլոմետր խորության վրա։

Նավթի պարփակման համակարգի փորձարկման համար կափարիչի բոլոր փականները փակվել են, խողովակի վրա առաջացած բացվածքից դուրս ժայթքող նավթի զանգվածային արտահոսքը կասեցնելու համար։

Նավթի արտահոսքի խնդրով զբաղվող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա, հանգստյան կոչված ծովակալ Թադ Ալենի համաձայն, եթե նոր կափարիչը եկող 48 ժամվա ընթացքում դիմանա բարձր ճնշմանը, այն կկարողանա լիովին կասեցնել նավթի արտահոսքը։

XS
SM
MD
LG