Միացյալ Նահանգների դաշնային մի դատավոր խոստացել է մինչեւ չորեքշաբթի որոշում կայացնել Մեքսիկական ծոցում ստորջրյա հորատումները վեց ամսով դադարեցնելու պետական օրենքի շուրջ։
Նախագահ Բարաք Օբաման հորատման արգելք էր հայտարարել մայիսի 27-ին, ի պատասխան նավթահորի աղետի, որի հետեւանքով զոհվել է 11 մարդ եւ սկսվել նավթի անվերահսկելի արտահոսք։
Ժամանակավոր արգելքի քննադատները, ներառյալ նավթային ընկերություններն ու քաղաքական գործիչները, հայտարարել են, թե այդ աղետի հետեւանքով հազարավոր աշխատավորներ կկորցնեն իրենց գործը եւ տնտեսությունը կկրի է՛լ ավելի ծանր կորուստներ։ Սակայն, պետական մի իրավաբան դաշնային դատավորին հայտնել է, թե նավթահորի աղետի շնորհիվ կառավարությունը նոր ջանքերի կդիմի նավթարդյունաբերության անվտանգության նոր գործընթացներ մշակելու եւ իրագործելու համար։
Միաժամանակ, նախագահ Օբամայի վարչակազմը Բրիթիշ Փեթրոլիում ընկերությանն է ներկայացրել 51 միլիոն դոլարի մի հաշիվ, նավթի արտանետումները կասեցնելու ջանքերով գոյացած պետական ծախսերի դիմաց։