Մատչելի հղումներ

Պայթյուն է տեղի ունեցել Մեքսիկական ծոցում գտնվող նավթահանքի մատույցի վրա


ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափամերձ մի հատվածում, Վերմիլյոնի ծոցից 145 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթահորի մատույցի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Մատույցի վրա աշխատող անձնակազմի բոլոր 13 աշխատողները փրկվել են` ցատկելով ջուրը: Նրանցից մեկը վիրավոր էր:

ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ դեռ անհայտ է, արդյոք պայթյունն առաջացրել է նավթի արտահոսք, թե ոչ: Նրա խոսքերով, մատուկցում նավթի արդյունահանումը ակտիվ չէր ընթանում:

Պայթյունը տեղի է ունեցել Մեքսիկական ծոցում մեկ այլ մատույցում տեղի ունեցած և 11 զոհի և ԱՄՆ-ի պատմության մեջ նավթի ամենամեծ արտանետման պատճառ դարձած պայթյունից չորս ու կես ամիս անց:

XS
SM
MD
LG