Մատչելի հղումներ

Մեքսիկական ծոց է արտանետվել երկու անգամ ավելի նավթ, քան հայտարարվում էր նախկինում


Մինչեւ պոմպի կցումը ամեն օր օվկիանոսն է թափվել ավելի քան 4Օ հազար տակառ նավթ

Մեքսիկական ծոցից նավթի արտանետումների մասին վերջին տվյալները ցույց են տալիս, որ արտանետվել է երկու անգամ ավելի նավթ, քան հայտարարվում էր նախկինում։ ԱՄՆ-ի դաշնային իշխանությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, մինչեւ պայթած խողովակին պոմպ միացնելու պահը ամեն օր օվկիանոսն է թափվել ավելի քան 4Օ հազար տակառ նավթ։

Բրիթիշ Փեթրոլիումը նախկինում հայտարարում էր, թե օրական արտանետվող ծավալները կազմում են մինչեւ 19 հազար տակառ։

Այժմ չեն հրապարակվում ծովի ընդերքից նավթը դուրս մղելու համար խողովակին պոմպ ամրացնելուց հետ դեպի օվկիանոսի ջրերն արտանետվող նավթի ներկա ծավալները։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր մոտ է կանչել Բրիթիշ Փեթրոլիումի գործադիր ղեկավարությանը։ Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը հաջորդ չորեքշաբթի օրը։

Դեռեւս պարզ չէ, թե գործադիր տնօրեն Թոնի Հեյուըրդը հրավիրված է այս հանդիպմանը, թե ոչ։ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ենթարկում են սուր քննադատության՝ այս աղետը կանխելու ու հետեւանքները վերացնելու գործում նրա ՝՝անկարողության՛՛ համար։

XS
SM
MD
LG