Փարիզում տեղակայված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաշվետվության համաձայն կազմակերպության 33 անդամ–պետությունների տնտեսական վիճակագրության ամփոփումը ցույց է տալիս, որ հուլիսից օգոստոս ամիսներին ընկած ժամանակահատվածում այդ պետությունների տնտեսությունները անկում են ապրել։
ՏՀԶԿ–ի տնտեսագետների համաձայն, չնայած չափման միավորի մեկ տասնորդական կազմող անկումը մեծ չէ, սակայն դա մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ անկումը հետևում է մի քանի ամիսներին, որոնց ընթացքում տնտեսական աճ չի գրանցվել ընդհանրապես, կամ թույլ է եղել։
ՏՀԶԿ–ը հայտնել է, որ նույնիսկ անցումային տնտեսությամբ խոշորագույն երկրներից՝ Չինաստանից, Հնդկաստանից և Բրազիլիայից ստացված տվյալները «նշում են տնտեսական անկման մասին»։
Հաշվետվությունում նույնպես նշվում է, որ Վաշինգտոնից ստացված տվյալների համաձայն, ԱՄՆ–ում վերականգնումը դանդաղել է, սակայն հավանական է, որ տնտեսական աճը շարունակվի Գերմանիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում։