ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, թե ինքը հավատարիմ է մնում Իսրայելին աջակցելու ԱՄՆ-ի պարտավորություններին՝ այսպիսով փորձելով պաշտպանվել նախագահական հանրապետական թեկնածուների քննադատություններից։ Ելույթ ունենալով Հուդաիզմի բարեփոխության միությու հրեական կազմակերպության վեհաժողովի ժամանակ՝ Օբաման ասաց, թե Ամերիկայի հրեաները պատմականորեն պայքարել են միջին դասի համար, ԱՄՆ-ում արդարության ու ազատության համար։ Նրա խոսքերով, հրեաներն ՝՝աղոթել են ոտքերով՛՛՝ քաղաքացիական իրավունքների եւ այլ հարցերի համար երկար երթերի կազմակերպելով։
՝՝Ու քանի որ դուք պայքարել եք նաեւ քայլելով, ես լինելու եմ ձեզ հետ ձեր ամեն քայլի ժամանակ, պայքարելու եմ նոր աշխատատեղեր ստեղծելու, փոքր բիզնեսներին նոր հնարավորություններ տալու, կրթության ու տեխնոլոգիաների զարգացման գործում հաջողությունների հասնելու համար՛՛, ասաց ԱՄՆ-ի նախագահը։
Նա խոստացավ նաեւ ջանք չխնայել բժշկական ապահովագրության ու սոցիալական անվտանգության բնագավառները բարեփոխելու գործում։
Հիշեցնենք, որ հանրապետական թեկնածուները քննադատում են Օբամային Իսրայելի նկատմամբ պարտավորություններն իրականացնելու հարցում։
Սակայն Օբաման հայտարարեց, թե իր կառավարությունն Իսրայելի անվտանգությունն ապահովելու գործում ավելին է արել, քան որեւէ այլ վարչակազմ։
Օբաման ու նրա վարչակազմի անդամները պարբերաբար նշում են Իսրայելի հետ ԱՄՆ-ի ռազմական ու հետախուզական համագործակցությունը, այդ թվում՝ հակահրթիռային համակարգի բնագավառում Իսրայելին մեծ աջակցությունը։