Մատչելի հղումներ

Օբաման գովեստի խոսքեր է ասում տնտեսության զարգացման մասին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ընտրարշավն իրականացնում է երկրում տնտեսության զարգացման մասին հայտարարություններով։
Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահը գովեստով է խոսել անցած ամսվա ընթացքում նոր աշխատատեղերի բացման փաստի առնչությամբ։ Օբաման այս ուղերձով հանդես է եկել գործարաններից մեկում, որտեղ վերջին ժամանակներս բացվել են նոր աշխատատեղեր։

Օբամայի խոսքերով, տեխնոլոգիական նոր միջոցները կարեւոր գործոն են այլ երկրների նավթային պաշարներից ԱՄՆ-ի կախվածությունը կրճատելու գործում, եւ որ ԱՄՆ-ում անցած 8 տարիների ընթացքում գրանցվել է նավթարդյունահանման ամենաբարձր մակարդակը։ Նա ասել է նաեւ, թե նոր հորատումները չեն կարող արագ կերպով լուծել երկրի բենզինի գների արագ աճի խնդիրը։

՝՝Էժան բենզին խոստանալու քաղաքական հայտարարություններով հանդես գալու փոխարեն, ԱՄՆ-ը ունի այլընտրանքային էներգիայի աղբյուրների վրա կենտրոնանալու կարիք՛՛, ասել է նա, հիշեցնելով առաջնային աղբյուրները՝ արեգակնային էներգիան, քամու ուժը, բնական գազն ու կենսավառելանյութերը։

Հանրապետական կուսակցության պատասխան ուղերձում Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Ջեք Դալռիմփըլը մեղադրել է ՝՝աշխատատեղերի աճը կանխելու եւ մարդկանց կեսամակարդակն իջեցնելու՛՛ նախագահ Օբամայի քաղաքականությունը։ Նրա խոսքերով, նավթատար խոշոր խողովակաշարի կառուցումն արգելելու Օբամայի որոշումը կանխել է մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումը եւ խոչընդոտել նավթի արդյունաբերության զարգացումը, "ինչի պատճառով էլ երկրում չեն իջնում բենզինի գները"։


XS
SM
MD
LG