Մատչելի հղումներ

Օբաման հորդորելու է հրաժարվել դրսում աշխատատեղեր ստեղծելու փորձառությունից




ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գործարար աշխարհի ղեկավարներին եկող շաբաթ հորդորելու է աշխատատեղեր պահպանել ԱՄՆ-ում եւ հրաժարվել ձեռնարկություններն այլ երկրներ տեղափոխելու փորձառությունից։

Օբաման Սպիտակ տանը չորեքշաբթի օրն ընդունելու է մի շարք բիզնեսմենների, այդ թվում նրանց, ովքեր աշխատատեղեր են ստեղծել ԱՄՆ-ում, այլ ոչ թե գայթակղվել այլ երկրների էժան աշխատուժով։
Գործարարների հետ հանդիպում անցկացնելու մտադրությունն առաջ է եկել այն բանից հետո, երբ պարզվել է, որ դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ում բացվել է 2ՕՕ հազար նոր աշխատատեղ։
Աշխատատեղերի ավելացումը հատկապես այս ամիսներին շատ կարեւոր է Օբամայի համար, որը վերընտրվելու հարցում մեծապես ունի միջին դասի աջակցության կարիքը։
Աշխատանքի նախարարությունն ուրբաթ օրը հրապարակած զեկույցով տեղեկացնում է, որ գործազրկության մակարդակը 2ՕՕ9 թվականից ի վեր հասել է նվազագույն մակարդակի՝ կազմելով 8.5 տոկոս։
Բոլոր աշխատատեղերը բացվել են մասնավոր սեկտորում, հատկապես տրանսպորտի, առեւտրի, արդյունաբերության ու առողջապահության բնագավառներում։

Գործատեղերի կրճատումները շարունակվում են պետական սեկտորում, որտեղ փակվել է 12 հազար աշխատատեղ։

XS
SM
MD
LG