Մատչելի հղումներ

Օբաման կոչ է անում Կոնգրեսին՝ հաստատել ուսուցիչներին աշխատանքի վերադարձնելու մասին իր նախագիծը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, որ նոր աշխատատեղեր ստեղծելուն ուղղված իր ծրագիրը Կոնգրեսի կողմից չհաստատվելու դեպքում, ուսուցիչները կզրկվեն նորից աշխատանքի ընդունվելու հնարավորությունից։

Աամենշաբաթյա իր ուղերձում Օբաման հայտարարում է, որ անցած 3 տարիների ընթացքում իրենց աշխատանքներն են կորցրել 25Օ հազար ուսուցիչներ, եւ եթե իր նախագածիը հաստատվի, նահանգներին կտրվի նորից նրանց հետ կանչելու հնարավորություն եւ բյուջեի այս պայմաննեերում կդադարեցվեն հետագա կրճատումները։

Նախագահի խոսքերով, ուուցիչների վերադարձը՝ դասարաններ, Ամերիկայի տնտեսությանը զարկ տալու քայլերից մեկն է։

Հանդես գալով պատասխան ելույթով՝ հանրապետական Էրիք Փոլսենն ասել է, թե Օբամայի քաղաքականությունը ճնշում է տնտեսությունը:

Նրա խոսքերով, առողջապահության մասին Օբամայի ներկայացված օրենքը սպանում է աշխատատեղերի աճի հնարավորությունը, հատկապես փոքր բիզնեսների դեպքում, քանի որ այն բարձրացնում է բժշկակակ ապահովագրությունների ծախսերը։

XS
SM
MD
LG