Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կոչ է անում վերակառուցել հայրենիքը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենշաբաթյա ռադիոուղերձի ժամանակ շաբաթ օրն ասաց, թե Աֆղանստանում ավելի քան մեկ տասնամյակ պատերազմ մղելուց հետո, ժամանակն է կենտրոնանալ հայրենիքը կառուցելու աշխատանքների վրա։


Նրա խոսքերով, ամերիկացիները պետք է հարց տան իրենք իրենց, թե ինչ երկիր են ուզում, որ վերադառնան իրենց զորքերը։ Նա նշեց նաեւ, որ Ամերիկան պատերազմի վետերաններին պիտի ՝՝ապահովի տարբեր նպաստներով ու տրամադրի բժշկական ապահովագրություն, որպեսզի ժողովուրդը ծառայի նրանց այնպես, ինչպես նրանք են ծառայել ժողովրդի համար՛՛։


Օբաման հայտարարեց, թե հարկավոր է ուժի մեջ պահել Երկրորդ աշխարհամարտից հետո ժողովրդին տրված խոստումն այն մասին, որ ՝՝եթե լավ ես աշխատում, կարող ես ունենալ սեփական տուն ու զավակներիդ ուղարկել բարձրագույն կրթության՛՛։
Նախագահը հայտարարեց նաեւ, թե Մեծ լճացումից ի վեր տնտեսական ամենածանր ճգնաժամից դուրս գալու գործընթացը դեռեւս շարունակվում է, որի ընթացքում երկիրն ունի նոր աշխատատեղեր ստեղծելու, կրթության, մաքուր էներգիա արտադրելու, բժշկական հետազոտություններին զարկ տալու, արագ փոխադրամիջոցների համակարգ ստեղծելու համար ներդրումների մեծ կարիք։

՝՝Իսկ երկրի նպատակների մեջ չեն մտնելու միլիոնատերերից գանձվող հարկերը կրճատելու պայմանները՛՛, - հայտարարեց նա։

Հանրապետական կուսակցության անունից հանդես եկող սենատոր Բոբ Քորքերն իր պատասխան ուղերձում ասաց, թե Վաշինգտոնում ծախսումներն ու պարտքերը ՝՝հաջորդ սերնդին տառացիորեն զրկում են ամերիկյան երազանքով ապրելու հնարավորությունից՛՛։
Նրա խոսքերով, նախագահական այս տարվա բյուջեն մեկ տասնամյակի ընթացքում է՛լ ավելի է դանդաղեցնելու տնտեսական աճը։


՝՝Միայն տնտեսության մասնավոր ճյուղում, այլ ոչ թե պետականում հատկացումներ կատարելու արդյունքում այս երկիրը կմնա որպես ամենահզոր պետությունն աշխարհում՛՛, ասված է սենատոր Քորքերի ուղերձում։

XS
SM
MD
LG