Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը գոհ է ավտոարդյունաբերության զարգացման տենդենցով



ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, Մեծ լճացման տարիներից հետո այս երկրի ամենածանր տնտեսական անկման ժամանակ ավտոարդյունաբերությանը տրամադրված ֆինանսական հատկացումները փրկել են ավելի քան մեկ միլիոն աշխատատեղ։

Իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ Օբաման ասել է նաեւ, թե ԱՄՆ-ի գլխավոր ավտոընկերություններն անցած երկուսուկես տարվա ընթացքում նույնիսկ բացել են 2ՕՕ հազար նոր աշխատատեղ։

Նախագահն այս խոսքերով էր հանդես եկել նաեւ Վաշինգտոնում ավտոարդյունաբերության աշխատավորների հետ անցկացված հանդիպման ժամանակ։
Ինչպես Օբաման է հիշեցնում, դրամական հատկացումների շուրջ կնքված պայմանագիրը նախատեսում է, որ ավտոընկերությունները կենտրոնանան ավելի քիչ վառելանյութ այրող ավտոմեքենաներ արտադրելու աշխատանքների վրա, որպեսզի նվազեցվի օտար երկրների նավթի պաշարներից ԱՄՆ-ի կախվածությունը։

Իր խոսքում Օբաման ասաց նաեւ, թե ցանկանում է, որ Կոնգրեսը դադարեցնի նավթային ընկերություններից 4 միլիարդ դոլարի հարկային կրճատումների գործընթացը։
Նրա խոսքերով, Ամերիկան ունի այլընտրանքային էներգիայի աղբյուրների կարիք։

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում կոնգրեսական Դոք Հեյսթինգզը քննադատեց Օբամային՝ ԱՄՆ-ի նավթարդյունաբերության զարգացման համար նոր ծրագրերը խափանելու համար։






XS
SM
MD
LG