Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման կոչ է անում շարունակել մաքուր էներգիայի արտադրության նախագծերը


Նախագահ Օբաման կոչ է անում շարունակել մաքուր էներգիայի արտադրության նախագծերը
Նախագահ Օբաման կոչ է անում շարունակել մաքուր էներգիայի արտադրության նախագծերը

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա իր ուղերձում կոչ արեց շարունակել բազմաթիվ աշխատատեղերի ստեղծելուն և առավել հզոր տնտեսություն կառուցելուն նպաստող մաքուր էներգիայի արտադրության նախագծերը։

Նախագահը բերեց «BrightSource» ընկերության օրինակը, որը նախատեսում է Կալիֆորնիա նահանգի Մոհավեի անապատում կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը։

Նա նաեւ քննադատեց ընդդիմադիր հանրապետականներին, որոնք խոստանում են դադարեցնել մաքուր էներգիայի արտադրության նախագծերին տրամադրվող խրախուսման բոլոր միջոցները։

Օբամայի խոսքերով, այդ նախագծերի իրականացումը դադարեցնելու դեպքում ԱՄՆ–ը մրցակցային առավելությունը կփոխանցի Չինաստանին և այլ երկրների։

XS
SM
MD
LG