Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի անսպասելի այցն Աֆղանստան


Նախագահ Օբամայի անսպասելի այցն Աֆղանստան

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կատարել է անսպասելի այց Աֆղանստան:

Նախագահն առանց իր այցի մասին հայտարարելու ուրբաթ օրը ժամանել է Բաղրամի օդային ռազմահենակետ: Նա հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի զինծառայողների հետ` ծառայությունն իրականացնելու համար նրանց անձամբ շնորհակալություն հայտնելու նպատակով:

Նախագահը հանդիպումներ է անցկացնելու է նաև տարածաշրջանում գործող ԱՄՆ-ի բարձրաստիճան խորհրդականների հետ:

Վատ եղանակի պատճառով Օբաման չի կարողանալու անձամբ հանդիպել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային: Նախագահաների միջև այնուամենայնիվ կայանալու է անվտանգ կապով հեռարձակվող տեսախորհրդաժողով:

Բարաք Օբաման Աֆղանստանում մնալու է մի քանի ժամ:

Նա այս պաշտոնում արդեն երկրորդ անգամ է այցելում Աֆղանստան: Նրա այցը կատարվում է վարչակազմի կողմից ընդունված ռազմավարության ուսումնասիրության արդյունքների հրապարակման նախօրեին:

Անցյալ տարի նախագահ Օբաման հրաման էր արձակել լրացուցիչ 30 հազար զինծառայող ուղարկել Աֆղանստան:

XS
SM
MD
LG