Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կանդրադառնա Եգիպտոսում իրականցվող բռնություններին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հայտարարությամբ հանդես գալ Եգիպտոսում տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ, որոնց պատճառով զոհվածների թիվն արդեն իսկ գերազանցել է 500-ը:

Նախագահ Օբաման Եգիպտոսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա «Մարթա Ուայնյարդ» հանգստավայրից, ուր ինքն ու իր ընտանիքն անցկացնում են իրենց հանգիստը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին է նախօրեին հանդես եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ զոհերի պատճառը դարձած բռնությունները «լուրջ հարված են» Եգիպտոսում մերձեցման գործընթացին և հորդորել է պահպանել հանգստություն:
XS
SM
MD
LG