Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հորդորել է արագ լուծում գտնել բյուջեի հարցին


«Պետք է դադարեցնել Վաշինգտոնի ստեղծած արհեստական ճգնաժամերն ու ինքներս մեզ վնաս պատճառելու արատավոր շրջանը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է երկրի օրենսդիրներին «դադարեցնել Վաշինգտոնի ստեղծած արհեստական ճգնաժամերն ու ինքներս մեզ վնաս պատճառելու արատավոր շրջանը»:

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման հորդորել է ԱՄՆ-ի կոնգրեսին ընդունել երկրի տնտեսական զարգացմանը նպաստող բյուջե և ներկայացրել է գալիք շաբաթ Կոնգրեսում քննարկվելիք բյուջեի հարցում իր առաջնահերթությունները:

Ըստ ԱՄՆ-ի նախագահի, ինքն առաջնահերթություն է տալիս վատնումներ առաջացնող հարկային դաշտի բացերը փակելուն՝ երկրի ենթակառուցվածքը բարելավելուն և կրթական մակարդակը բարձրացնելուն միտված ծրագրերի իրականացումը հնարավոր դարձնելու նպատակով:

Նախագահ Օբաման իր ամենաշաբաթյա ուղերձում անդրադարձ է կատարել նաև ֆինանսական կարգապահության պահպանման անհրաժեշտության՝ մատնանշելով, որ, ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալների, 2013 ֆինանսական տարվա ընթացքում Միացյալ Նահանգների բյուջեի պակասորդը, համեմատած 2008 ֆինանսական տարվա հետ, նվազել է երկու անգամ:
XS
SM
MD
LG