Մատչելի հղումներ

Օբաման և Էրդողանը բանակցություններ կանցկացնեն


ԱՄՆ-ի Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների հիմնական հարցը կդառնա Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ-ի Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների հիմնական թեման կլինի Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը, կքննարկվեն նաև տարածաշրջանային և երկկողմանի այլ հարցեր:

Միացյալ Նահանգների և Թուրքիայի ղեկավարների միջև բանակցությունների նախօրեին ԱՄՆ-ի Սպիտակ տակ խոսնակ Ջեյ Քարնիին հարց է ուղղվել վարչապետ Էրդողանի կողմից Սիրիայի հարցում առավել վճռական դիրքորոշում զբաղեցնելու հարցում նախագահ Օբամայի վրա գործադրվող ճնշման մասին:

Պատասխանելով հարցին՝ Քարնին օգտագործել է ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության մասին Սպիտակ տան կողմից օգտագործվող ստանդարտ նկարագրության՝ ասելով, թե Միացյալ Նահանգները կաշխատի Թուրքիայի և այլ գործընկերների հետ՝ Սիրիայում քաղաքական անցում իրականացնելու ուղղությամբ:

Նախագահ Օբամայի և վարչապետ Էրդողանի միջև Օվալաձև գրասենյակում կայանալիք բանակցություններից հետո երկու պետությունների ղեկավարները համատեղ ասուլիս կանցկացնեն, որից հետո կկայանա նախագահ Օբամայի աշխատանքային ընթրիքը վարչապետ Էրդողանի հետ:
XS
SM
MD
LG