ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Վաշինգտոնից մեկնում է Իսրայել, որտեղ կմեկնարկի Մերձավոր Արևելք կատարվող իր չորսօրյա այցը:
Մերձավոր Արևելք կատարվող այցի շրջանակներում նախագահ Օբաման կայցելի Հորդանան գետի արևելյան ափ, ինչպես նաև Հորդանան, բանակցություններ կանցկացնի Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի Սիրիայի և Իրանի խնդիրներին:
Այս այցի ընթացքում նախագահ Օբաման չի ներկայացնի Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղություն հաստատելուն ուղղված որևէ նախաձեռնություն, ինչի հետևանքով որոշ մեկնաբաններ «հիմնականում խորհրդանշական» են գնահատում նախագահ Օբամայի այցը:
Երուսաղեմի խորհրդաժողովների միջազգային կենտրոնում հինգշաբթի օրը կայանալիք ելույթի ընթացքում, որն այցելելու համար բոլոր տոմսերը վաղուց ի վեր վաճառվել են, նախագահ Օբաման, ըստ կանխատեսումների, կանդրադառնա իր կողմից Իսրայելին և Իսրայելի անվտանգությանը տրամադրվող աջակցության:
Սպասվում է սակայն, որ այս ելույթի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը կնշի, որ երկու պետության լուծման հասնելն ու խաղաղության բանակցություններում փակուղային վիճակը հաղթահարելը դառնում է է՛լ ավելի կարևոր՝ հաշվի առնելով արաբական պետություններում իրականացվող փոփոխությունները:
Նախագահ Օբաման հինգշաբթի օրը նաև բանակցություններ կանցկացնի պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ, որից հետո կանցկացվի համատեղ ասուլիս: Նախագահ Օբաման կայցելի նաև մանկական մի կենտրոն:
ԱՄՆ-ի նախագահի կողմից ուրբաթ օրը կատարվելիք այցերը կլինեն շատ կարևոր և հուզական ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցիների և քրիստոնյաների համար:
Օբաման կայցելի 1995 թվականին հրեա ծայրահեղականի զոհ գնացած Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինի և սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլի գերեզմանները: Դրանից հետո նա կայցելի Հրեական ողջակիզության՝ Հոլոքոստի զոհերի հուշահամալիրը, ապա կվերադառնա Հորդանան գետի արևմտյան ափ, որտեղ կայցելի Բեթլեհեմում գտնվող Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցին:
Նախագահ Օբաման մերձավորարևելյան իր շրջագայությունը կավարտի Հորդանանում, որտեղ, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաների, թագավոր Աբդալլահի հետ կքննարկի Սիրիայի, փախստականների հոսքի և տնտեսական բարեփոխումների խնդիրները: