Մատչելի հղումներ

«Նախագահ Օբաման բյուջե կվերադարձնի իր աշխատավարձի 5 տոկոսը»


ԱՄՆ-ի նախագահ Օբաման նման որոշում է կայացրել՝ նշելով, որ պետական մարմինների բազմաթիվ աշխատողներ «զոհաբերություն են կատարում պետական բյուջեի հարկադիր կրճատման՝ սեկվեստրացիայի հետևանքով»

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, որպես միասնականության նշան չվճարվող արձակուրդ ուղարկվող Միացյալ Նահանգների պետական մարմինների աշխատողներին հետ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի բյուջե կվերադարձնի իր աշխատավարձի 5 տոկոսը:

Սպիտակ տան պաշտոնյաներից մեկի համաձայն, նախագահ Օբաման նման որոշում է կայացրել՝ նշելով, որ պետական մարմինների բազմաթիվ աշխատողներ «զոհաբերություն են կատարում պետական բյուջեի հարկադիր կրճատման՝ սեկվեստրացիայի հետևանքով»:

Նախագահ Օբամայի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Աշխատավարձի 5 տոկոսը, որը կվերադարձվի ամսական կտրվածքով, կկազմի 1700 դոլար:

Նման որոշման մասին ավելի վաղ հայտարարել էին Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ու փոխնախարար Էշթոն Քարտերը: Երկուսն էլ աշխատավարձի որոշակի մաս կվերադարձնեն պետբյուջե:
XS
SM
MD
LG